ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Լարսին ալտերնատիվ լուծումը պետք է փնտրել ասիմետրիկ հարթության մեջ». Վահրամ Մարտիրոսյան
00:48, 28.06.2022 | mamul.am
2803 | 1

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի է, ինչ ամեն տարի Լարսի հետ մի բան պատահում է։ Անկախությունից ու պատերազմից հետո բոլորին էր պարզ, որ կարևորագույն խնդիրներից մեկը նոր լոգիստիկ լուծումների ստեղծումն է։ Լաստանավի պատմությունը արդեն դարձել է միֆ։ Ես չեմ հիշում տարի, որ դրա մասին չասեն, թե էս ա բացվում է։
Մյուս կողմից 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ցամաքային բեռնափոխադրումները խոցելի ենք նաև քաղաքական տեսանկյունից։
Լարսին ալտերնատիվ լուծումը պետք է փնտրել ասիմետրիկ հարթության մեջ։ Վերջին տասնամյակում բազմակի անգամներ նվազել են օդային փոխադրումների ինքնարժեքները։ Պետությունը կարող է գնել կամ լիզինգով վերցնել բեռնատար օդանավեր, տեղակայել Գյումրիում և ինքնարժեքով կատարել բեռնափոխադրումներ։ Եթե պետությունը նույնիսկ մասնակի կատարի նաև ինքնարժեքի սուբսիդավորում, ապա, միևնույն է, արդյունքում բազմակի անգամ շահած է դուրս գալու, որովհետև ապրանքների արտահանումից առաջացած շահույթը, նրանից գեներացված ներքին հարկերը և սպառողական էֆեկտը շատ ավելի մեծ են լինելու, քան այդ ինքնաթիռների շահագործման ծախսերն են։
Այդ պետական ավիաընկերությունը կլուծի նաև անվտանգային խնդիրներ պատերազմների և այլ ֆորս մաժորների դեպքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր