ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է». ռուսները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը
18:48, 27.06.2022 | mamul.am
9113 | 1

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուկ քաղաքի ուղղությամբ: Հրթիռային հարվածի է ենթարկվել առևտրի կենտրոնը, որտեղ այդ պահին հազարից ավելի խաղաղ բնակիչներ են եղել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մոլը այրվում է, փրկարարները մարում են կրակը, զոհերի թիվն աներևակայելի է»,- գրել է Ուկրաինայի նախագահը և տեսանյութ հրապարակել, որտեղ երևում է, որ առևտրի կենտրոնն այրվում է։

Դեռ հայտնի չէ, թե հարվածի հետևանքով քանի մարդ է տուժել ու մահացել։ «Ռուսական բանակին ոչ մի վտանգ չէին սպառնում, ոչ մի ռազմավարական արժեք չունեին, միայն նորմալ կյանքով ապրելու մարդկանց փորձեր....»,- ընդգծել է Զելենսկին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր