ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
20:18, 27.06.2022 | mamul.am
5679 | 0

Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR):

Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):






Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր