ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ո՞րն է գերիներին չվերադարձնելու քաղաքականության նպատակը․ պարզաբանում է վարչապետը
21:24, 27.06.2022 | mamul.am
3551 | 1

«Այսօր հաստատված ռազմագերիների 90 տոկոսը գերեվարվել են ռուս-խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Գերիներին չվերադարձնելու քաղաքականության նպատակը մեկն է՝ վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը»,- այսօր, առցանց ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային կազմակերպությունների և Ադրբեջանի հաստատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի 38 ռազմագերի, սակայն ունենք նաև երկրորդ ցուցակ, որոնց գերեվարված լինելը դեռևս հաստատված չէ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս հարցով միջազգային ատյաններում առկա են դատական գործընթացներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր