ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Փաշինյանը՝ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին
21:42, 27.06.2022 | mamul.am
6369 | 2

ԶԼՄ-ների հետ առցանց հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման և տեղաբնակների անորոշ ճագատագրին առնչվող հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Շարունակելով խոսքը՝ նա ասաց․ «Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության, Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր