ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան
23:30, 27.06.2022 | mamul.am
1988 | 0

Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է. «Թյուրիմացությունից խուսափելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այն քննիչին չի տրամադրվել։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունն ընդգծել է նաև հսկող դատախազը»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել»։

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր