ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց
00:24, 28.06.2022 | mamul.am
5277 | 2

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է․ «Մտահոգիչ վիճակագրություն`էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց`
միայն վերջին 3 ամսվա ընթացքում !!!
Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:
Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի:
Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով:
Վիճակագրական պատկերը փաստում է, որ լուրջ վտանգված են թե անցորդները,թե վարորդները և թե անձիք, ովքեր օգտվում են այս տեղաշարժման միջոցից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր