ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Վարչապետ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին»․ Հակոբ Կարապետյան
10:18, 28.06.2022 | mamul.am
3613 | 1

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Վարչապետ Փաշինյանը ակներևաբար համարժեք չի ընկալում իր «ասուլիսների» ձևաչափի դեմ բողոքող լրատվամիջոցների պահանջը. իր իսկ հայտնի խոսքով ասած՝ նա չի տիրապետում իրավիճակին, կամ իր հատուկ դեսպանի խոսքով՝ նրան ճիշտ չեն զեկուցում։
Մարդուն «Ազատությունը», «Ֆակտորը» և Թերթ.ամ-ը հարցնում են (ընդհանուր ձևակերպումներով) ինչո՞ւ եք հրաժարվել բաց, անմիջական ասուլիսների ձևաչափից, չե՞ք կարծում, որ դա հետընթաց է ժողովրդավարությունից։
Պատասխանում է՝ նախկինները, նախկինները, նախկինները։
Լրագրողը հարցնում է, այնուամենայնիվ, չեք ուզու՞մ վերադառնալ նախկին ավելի թափանցիկ ֆորմատին, պատասխանում է՝ նախկինները, նախկինները, նախկինները։
Also,
Մեծարգո Պարոն Վարչապետ,
Սիրելի Առաջնորդ,
Ստնտու բազմաց,
Ամբարձիչ շատերի,
Ամոքիչ ցավերի,
Դու՝ Խիղճը ազգի,
Դու՝ Իմաստ կենաց
Մանկամիտ ոմանց,
Դու՝ իսկապե՞ս կարծում ես, որ Ա1+-ը, Առավոտը, Ազատությունը, Սիվիլնեթը, Մեդիալաբը, Ինֆոքոմը, Fip.am-ը, Media.am-ը, Գալան ու էլի շատ ուրիշներ «նախկինների» օրակարգն են սպասարկում։ Լուրջ էդպե՞ս եք կարծում։ Թե՞ էդպես են զեկուցում։
Կամ, ասենք, էն մի քանի տասնյակները, որոնք, ձեր համոզմամբ, ռևանշիստ թալանչի շնաբարո ընդդիմադիրների արբանյակներ են, արդյո՞ք նրանք արտահայտվելու իրավունք չունեն։
Էդ մարդու շրջապատում իսկապե՞ս մի սրտացավ ընկեր չկա, որ թարգմանի էս հասարակության մի ստվար հատվածի խոսքը Սիրելի Առաջնորդի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր