ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մեզ կոռուպցիայի մեջ մեղադրում էին մարդիկ, ովքեր այսօր մինչև կոկորդները թաղված են կոռուպցիայի մեջ»․ Հենրիխ Դանիելյան
22:18, 28.06.2022 | mamul.am
3153 | 0

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «А Судьи кто?
Մեզ մեղադրեցին բանակում չարաշահումների մեջ մարդիկ, ովքեր քանդեցին այդ բանակը և այսօր հայտարարում են, որ այլևս ունակ չեն պաշտպանելու հայրենիքը, մինչդեռ մեր բանակը օր-օրի ավելի փայլում էր իր հաջողություններով: Մեզ մեղադրեցին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու մեջ մարդիկ, որոնց հորաքույր-մորաքույր, հորեղբայր-քեռի, զոքանչ-աներձագ, քույր-եղբարները այսօր բարձր պաշտոնների են: Մեզ մեղադրեցին թալանի մեջ մարդիկ, ովքեր հեծանիվներով եկան իշխանության, իսկ այսօր հեծանիվները շատ արագ փոխվեցին 600.000$ արժողությամբ Pullman maybach-երի, դարձան 200.000$ արժողությամբ BMW-ներ: Մեզ կոռուպցիայի մեջ մեղադրում էին մարդիկ, ովքեր այսօր մինչև կոկորդները թաղված են կոռուպցիայի մեջ, ովքեր բացահայտ կեղծ գործեր են կարում մարդկանց վրա, ովքեր պատվերով ձերբակալում են մարդկանց, պատվերով ազատ արձակում։
Մեզ մեղադրում էին Արցախյան հիմնահարցում լուծումներ չգտնելու մեջ մարդիկ, ովքեր հանձնեցին Արցախի ավելի քան 75%-ը: Մեզ մեղադրեցին ժողովրդավար չլինելու մեջ նրանք, ովքեր այսօր իշխանությունը կորցնելու ահից կրակեցին ժողովրդի վրա։ Մեզ մեղադրեցին թանկացումների մեջ մարդիկ, ովքեր Հայաստանը հասցրել են ֆինանսատնտեսական կոլապսի, ապրանքներ կան, որ թանկացել են մինչև 100%-ով: Մեզ մեղադրեցին գյուղացիներին պատշաճ աջակցություն չցուցաբերելու մեջ նրանք, ովքեր փակեցին գյուղնախարարությունը, ովքեր համաշխարհային բանկից գյուղ վարկը վերցնում են 1-2% -ով, իսկ գյուղացուն տալիս են 16-20%-ով:
Անդադար մեղադրելով ու չգնահատելով այն, ինչը ունեինք ժամանակին, հասցրեցին մեզ բոլորիս այս վիճակին։
Սիրելի՛ ՀՀ քաղաքացի, ինքդ քեզ հարց տուր և ամենայն անկեղծությամբ պատասխանիր, միթե՞ դու լավ ես ապրում, գյուղատնտե՛ս, միթե՞ քո հողը ավելի շատ է բերք տալիս։ Միթե՞ չես վախենում, որ քո հողից կզրկվես, որովհետև անվտանգ չէ երկիրդ: Պատմության ուսուցիչ, մի՞թե պարծանքով չես պատմել պատմությունդ, իսկ այսօր գլուխ ես խոնարհում ու ամաչում այն ամենից, ինչը գրվելու է պատմության էջերում: Բժիշկ, մի՞թե չես ամաչում նայելով մարդկանց աչքերին, երբ ասում ես, որ այլևս պետպատվեր չկա: Սպա, մի՞թե կարողանում ես անվտանգ պահել մեր սահմանները և հանգիստ ես քնում գիշերները, մի՞թե չես մտածում, որ յուրաքանչյուր րոպե մի նոր գյուղ, մի նոր քաղաք կանցնի թշնամուն:

Սիրելի՛ Հայրենակիցներ, գիտե՛մ, որ լավ չէ, գիտեմ, որ խաբել են ձեզ, իմացե՛ք, որ մենակ չեք, իմացե՛ք, որ մենք երբեք չենք նեղանա մեր սեփական ժողովրդից:

Զարթնե՛ ք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր