ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Եվ էլի վեցհազարամյա ժողովուրդը նստած է մնալու իր ձեռքերի վրա` ինքնախաբեությամբ տենչալով խաղաղ կյանքի: Ու սպանդանոց ուղեկցվող ընտանիի պես հեզ ու լուռ գնալու է դեպի իր դարավոր կյանքի կտրուկ ավարտ:
Թող լռեն այլևս կեղծ բարեպաշտները, թե ժողովրդին չի կարելի մեղադրել:
Ժողովուրդը մեղավոր չէ:
Ժողովուրդը հանցավոր է:
Հանցավոր էլ չէ:
Հանցագործ է:
Հարգանքի անարժան ենք դարձել մենք: Կյանքին անարաժան ենք դարձել մենք:
Ամո՛թ մեզ: Ամո՛թ մեզ, որ այսպիսինն ենք մենք»: