Անվադողեր արտադրող ֆրանսիական Michelin-ը մինչև տարեվերջ ռուսական բիզնեսը կհանձնի տեղական կառավարմանը, ասվում է ընկերության հաղորդագրութան տեքստում: «Տեխնիկապես հնարավոր չէ վերսկսել արտադրությունը ՌԴ-ում, մասնավորապես, մատակարարման հետ կապված անորոշության պատճառով»,- նշված է հայտարարության մեջ: Այսօր հայտնել էինք նաև վերելակ արտադրող ֆիննական KONE-ի՝ Ռուսաստանից հեռանալու մասին: |