ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մենք Աղավնոն չենք հանձնում. այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին»․ Անդրանիկ Քոչարյան
14:24, 28.06.2022 | mamul.am
5613 | 3

«Վարչապետը հստակ նշել է, թե ինչպես է լուծվելու Աղավնոյի բնակչության հարցը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Դիտարկմանը՝ եթե բնակիչները դիմադրեն, պատասխանել է. «Պարտավոր ենք այս բարդ ժամանակաշրջանում միասին անցնել մեր ճանապարհը՝ անվտանգության տիրույթն ամուր պահելով»: Հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի, Քոչարյանն արձագանքել է. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս, եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»։

«Մենք Աղավնոն չենք հանձնում. այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին»․ Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր