ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայտնի են Վճռաբեկ դատարանի երեք նոր դատավորների անունները
14:18, 28.06.2022 | mamul.am
4443 | 1

ԱԺ արտահերթ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության արդյունքները։

«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Մալյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։ ԱԺ 107 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 68-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լիզա Գրիգորյան՝ «կողմ» 0, Կարեն Թումանյան՝ «կողմ» 0, Լիպարիտ Մելիքջանյան՝ «կողմ» 68։

Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գևորգ Գյոզալյանի և Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լուսինե Ավագյան՝ «կողմ»՝ 0, Գևորգ Գյոզալյան՝ «կողմ» 67, Վահե Ռաֆայելյան՝ «կողմ» 0։

«Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը և Աղասի Մկոյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արթուր Դավթյան՝ «կողմ» 67, Նաիրա Հովսեփյան՝ «կողմ» 0, Աղասի Մկոյան՝ «կողմ» 0»,- հայտարարեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր