ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Օգոստոսի 30-ից հետո Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ»․ Սահակ Սահակյան
16:06, 28.06.2022 | mamul.am
5433 | 0

ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ Սահակ Սահակյանը լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ներկայացրեց 2022-ի հունիսի 13-ից մեկնարկած ամառային զորակոչի ընթացքին վերաբերող հարցերը, ԶՈՒ-ում կատարված ընթացակարգային և այլ փոփոխությունները:

Նա նշեց, որ այս տարի նորակոչիկների վիճակահանությունը հեռարձակվում է բոլոր տարածքային ստորաբաժանումներում, և ծնողները հնարավորություն ունեն հետևելու վիճակահանոթյան ընթացքին:

Հարցին, թե ինչու է հանվել Արցախում ծառայելու վիճակահանությունը, Սահակյանն ասաց. «Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում իրականացնել միայն պայմանագրային զինծառայություն: Արցախի համար մշակվել է շատ լուրջ ու գրավիչ փաթեթ… Անկախ դրանից՝ հավաստիացնում եմ՝ Արցախի ռեսուրսի հիման վրա, պայմանագրային զինծառայողների համալրմամբ՝ այնտեղ ունենք բավարար քանակի զորք: Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռանն զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ»:

Այս փոփոխության նպատակը, ըստ Սահակյանի, պայմանավորված է հնարավորության դեպքում ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելով: «Հնարավորության դեպքում գենշտաբը բոլոր զորամիավորումներում փորձելու է նորակոչիկներին չընդգրկել մարտական հերթապահության մեջ: Նրանք հիմնականում զբաղվելու են պատրաստվածությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն ըստ նշանակության»,- ասաց Սահակյանը:

«Օգոստոսի 30-ից հետո Արցախում այլևս չենք ունենա ժամկետային զինծառայողներ»․ Սահակ Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր