ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ի վերջո, ո՞վ է հանձնում Բերձորը». Հեքիմյան
18:24, 28.06.2022 | mamul.am
3684 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերձորը հանձնելու համար շատերը Փաշինյան Նիկոլին են մեղադրում (նույնիսկ՝ անիծում), ոմանք «նախկիններին», իսկ մեծ մասը սովորականի նման անհասցե ողբում է:
Ի վերջո, ո՞վ է հանձնում Բերձորը: Դա հասկանալու համար հատուկ գիտելիք ունենալ պետք չէ: Բավական է հիշել, թե 2020թ. կապիտուլյացիայից հետո ովքեր են ապրում Բերձորում և ովքեր են նախկին այդ բնակավայրում իրադրության տերերը: Չհաշված Աղավնո համայնքի սակավաթիվ բնակիչներին, Բերձորում իրադրության լիարժեք տերերը ռուսներն են: Փաստերի պարզ համադրումից ակնհայտ է, որ իրականում Բերձորը հանձնում են ռուսները: Այո, հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի (10-ի) փաստաթուղթը, Բերձորը հանձնում են ռուսները:
Իսկ Փաշինյան Նիկոլը պայքարում է Ռուսահայաստանի ղեկավար ընտրվելու համար: Նրա համար ընտրարշավը վաղուց սկսվել է: Վերջինիս ծրագիրն ու նպատակները ներկայացվել են դեռևս 2020թ նոյեմբերի 9-ին (10-ին): Հենց այդ օրն էլ մեկնարկեց ընտրարշավը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր