ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում». Անուշ Աբրահամյան
20:24, 28.06.2022 | mamul.am
5435 | 1

Այսօր Էրեբունի ԲԿ ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը։

Բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում։ Կյանք տվեց բոլորին էս փոքրիկը»:

26-ամյա Գևորգ Գևորգյանն ու 22-ամյա Կարեն Գևորգյանը 2 տարի ծառայել են Ոստիկանության զորքերում: Դրանից հետո սկսվել է պատերազմը, առաջին իսկ օրերից տղաներն իրենց ծառայակից ընկերների հետ հայրենիքի համար մարտնչել են նախ Քարվաճառում, հետո՝ Շուշիում:

Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: Ծնողները տեղյակ չեն եղել, որ որդիները կռվում են Շուշիում, քանի որ նրանք գաղտնի են պահել դա: Վերջիններիս զոհվելուց հետո նոր միայն Գևորգի կինը ծնողներին պատմել է, որ նա հաճախ զրուցելու ընթացքում ասել է՝ շրջափակման մեջ են, հնարավորություն չունեն դուրս գալու:

«Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում». Անուշ Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր