ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն ճնշում է գործադրել Թուրքիայի վրա. Շվեդիան և Ֆինլանդիան միանում են ՆԱՏՕ-ին
23:00, 28.06.2022 | mamul.am
7876 | 0

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ Մադրիդում ընթացող գագաթնաժողովի ժամանակ որոշել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Reuters-ի փոխանցմամբ՝ Մադրիդում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ բանակցություններից անմիջապես հետո։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ֆինլանդիայի ղեկավարը հայտնել է, որ ուրախ է ավարտել «թուրքական» փուլը դաշինքին անդամակցելու ճանապարհին։

Ավելի վաղ Թուրքիան վետո էր դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վրա։ Անկարան այս երկրներին մեղադրել է քուրդ ահաբեկիչներին աջակցելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր