ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 57 ռուսաստանցու։ Նրանց թվում են հեռուստահաղորդավար և մեդիա մենեջեր Թինա Կանդելակին, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Անատոլի Սերդյուկովը՝ կնոջ և երեխաների հետ։ Ցուցակն ամերիկյան կողմը ներկայացրել է երեքշաբթի՝ հունիսի 28-ին։ Կանդելակին ամուսնու հետ հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Նրա ամուսինը «Ռոստեկ» պետական կորպորացիայի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Վասիլի Բրովկոն է: Բացի այդ, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել 70 կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են ռուսական ռազմական արդյունաբերության հետ։ Խոսքը, մասնավորապես, ԿԱՄԱԶ-ի ու Ռոստեկի մասին է։ «Բոլոր կազմակերպությունները, որոնք 50 տոկոսով կամ ավելի ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են Rostec-ին, արգելափակված են, նույնիսկ եթե դրանք բացահայտված չեն», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում: Պետդեպարտամենտն իր հերթին պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանից ևս 45 կազմակերպության և 29 մարդու նկատմամբ։ Նաև պատժամիջոցների շրջանակներում ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանի Դաշնությունից երկիր ոսկու ներկրումը։ ԵՄ-ն նույնպես դիտարկում է նման գնումների արգելքը։ Փորձագետները նշում են, որ դա մեծ հարված չի հասցնի Ռուսաստանին, քանի որ նա կունենա խոշոր գործընկերներ՝ ի դեմս Հնդկաստանի և Չինաստանի։ Միաժամանակ, նրանց ոսկին Ռուսաստանի Դաշնությունում պահելը, ըստ նրանց, նույնպես լավ տարբերակ է։ |