ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. «Ժողովուրդ»
09:24, 29.06.2022 | mamul.am
4070 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցության երեկվա դռնփակ նիստում քննարկված հարցը կարճ ժամանակում դարձավ համացանցում ամենաշատ տարածված նորությունը. ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Բայց մինչ այդ, ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, ՔՊ-ի որոշումներ կայացնող հատվածը հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետն ասել է, որ իր համար 50/50 է՝ կողմնակից է և՛ ընդդիմադիրներին պաշտոններից ու մանդատներից զրկելու տարբերակին, և՛ դեմ: Եվ, ահա, իշխանականները, ոգևորված Նիկոլ Փաշինյանի ուղերձից, երեկ շտապել են իմիտացիա ապահովել, թե հարցը իրենք են որոշել խմբակցությունում:

Իսկ իրականում իշխանությունները ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց են վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյանին հրապարակավ «արա»-ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար և հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու պատգամավորների մասով Նիկոլ Փաշինյանը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից` բացակայությունների հիմքով, թեև, մեր տեղեկություններով, ցուցակն այսքանով չի ավարտվում, և առաջիկայում այլ անուններ ևս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել իշխանությունները. ցուցակը բաղկացած է 10 հոգուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր