ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանը չի բնակեցնում իր վերահսկողության տակ անցած շրջանները․ «Հրապարակ»
09:30, 29.06.2022 | mamul.am
6874 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել։ Արցախցիները պատմում են, որ գրեթե ամեն տեղ, այդ թվում` Հադրութում, Շուշիում, նրանք թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, ճանապարհն են սարքում, Ֆիզուլիում՝ օդանավակայան, գրեթե բոլոր շրջաններում՝ ռազմաբազաներ, զորանոցներ, սակայն չեն բնակեցվում:

Սովորական բնակիչներ չեն գալիս ապրելու Արցախում: Միայն զինվորականներն են հերթապահում այստեղ, իսկ որոշ շրջաններ էլ, ինչպես, օրինակ, Շուշին, տուրիզմի գոտի է դարձել ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Ալիևին առաջնահերթ հուզում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը, որից հետո նոր կսկսեն շրջանները բնակեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր