ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ինչու է 5.5 տարվա ազատազրկման ենթարկվածը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն ստացել. «Ժողովուրդ»
09:36, 29.06.2022 | mamul.am
4193 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարած ու 5.5 տարվա ազատազրկման ենթարկված Աշոտ Առուշանյանը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Նա Փաշինյանի թիմակից, ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականն է:

Մինչև օգնական դառնալը Առուշանյանը, հիշեցնենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, բայց ավելի յուղոտ պաշտոնի անցնելուց առաջ ավագանու մանդատից հրաժարվել է: Դեռևս 2015-ին դատապարտված Առուշանյանը ո՞ր արժանիքի համար է աշխատանքի անցել վարչապետի աշխատակազմում: Այդ ի՞նչ յուրօրինակ առանձնահատկություններ ունի, հանուն ինչի էլ իշխանությունը որոշել է նրան պաշտոն տալ:

Իհարկե, չենք բացառում, որ գուցե ազնիվ նպատակներով է վարչապետի աշխատակազմ գնացել և, օրինակ, ցանկանում է տեսչական մարմինների կասկածելի գործառույթները ստուգել ու դաշտը մաքրել կոռուպցիայից: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր