ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արագածոտնի մարզպետը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամներով․ «Հրապարակ»
09:48, 29.06.2022 | mamul.am
2977 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է մարզպետարանը համալրել ծանոթ-բարեկամ-մտերիմներով․ ամենայն հավանականությամբ, այսօր մարզպետի հերթական մտերիմը կնշանակվի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում, մինչդեռ մայիսի կեսերին թեկնածուն մեկ անգամ կտրվել է պաշտոնի համար հայտարարված մրցույթից, բայց մեկ ամիս հետո դզել-փչել են, որ ամեն ինչ բարեհաջող անցնի։ Մի քանի օր առաջ նա անցել է գրավոր քննությունը, այսօր բանավորն է նշանակված։

Սերգեյ Մովսիսյանը որոշել է այդ պաշտոնին գործուղել իր համագյուղացուն՝ Գալուստ Թադևոսյանին, որը նաև իր խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի ազգականն է․ նա մարզպետի հայրենի Փարպի գյուղում շախմատի ուսուցիչ է եղել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է մարզպետը չմարսի կադրային այս փոփոխությունը, քանի որ նախկին պետը` Սեդա Ղուկասյանը, մոլի նիկոլական է և չնայած մարզպետի հորդորով ինքնակամ դիմում է գրել, սակայն անձամբ էր ստանձնում Փաշինյանի մարզային այցելությունների մասովկան ապահովելու գործը, ուստի չի բացառվում, որ նոր պետն առաջիկայում խնդիրներ ունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր