ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Նոր ճանապարհի կառուցումը աղետալի է լինելու ողջ Արցախի համար». Արմեն Բաղդասարյան
12:00, 29.06.2022 | mamul.am
3241 | 0

«Կարծում եմ՝ վարչապետի կարծիքը լրատվամիջոցների դժգոհությունների մասին անկեղծ չէր, որովհետև այստեղ խնդիրն այն էր, որ նա այս ձևաչափով հնարավորություն ուներ ֆիլտրել, մի կողմ դնել անցանկալի հարցերը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ նշելով, որ լրատվամիջոները ճիշտ են արել, որ բոյկոտել են:

«Օրինակի համար կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի և նոր ճանապարհի մասին որևէ մեկը կարող էր հարցնել, թե 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՝ նոր ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքում՝ Բերձորը շրջանցող, բայց այն Լաչինի միջանցքում չէ, բավականին հարավ է ընկել: Ինչպե՞ս է դա եղել, ինչո՞ւ է հակասում նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջներին և ամենակարևորը՝ արդյո՞ք այդ միջանցքով են անցնելո կոմունիկացիաները՝ գազամուղը, էլեկտրալարերը: Այդպիսի հարց չհնչեց, մինչդեռ եթե հնչեր, վարչապետը կդժվարանար պատասխաներ»,- նշեց քաղաքագետը։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել այս ամենից, Բաղդասարյանն ասաց. «Պիտի անկեղծ լինեմ և ասեմ, որ հնարավոր չէր խուսափել, բայց մենք սխալ ենք օգտագործել հետպատերազմյան ժամանակը: Կարելի էր կոմունիկացիաների հարցը նախապես քննարկել, կարգավորել, որովհետև աղետ է լինելու: Ակնհայտ են Ադրբեջանի հաջորդ քայլերը. նրանք փակելու են գազամուղը, հոսանքը, ասելու են՝ քանի որ սա ադրբեջանական տարածք է, իրենք են այդտեղ հոսանք ու գազ մատակարարելու և դրա դիմաց բնակչությունից պահանջելու են վճարել ադրբեջանական մանաթով: Սա լուրջ սոցիալական աղետ է լինելու Արցախի ողջ բնակչության համար»,- ընդգծեց քաղաքագետը:

«Նոր ճանապարհի կառուցումը աղետալի է լինելու ողջ Արցախի համար». Արմեն Բաղդասարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր