ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դատախազներից մեկին սպանել են իր կաբինետում, մեկը հիմա դատվում է, մյուսն էլ՝ փախուստի մեջ»․ Արսենյան
15:30, 29.06.2022 | mamul.am
6095 | 0

«Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի խոսքերին, թե վերջինին մեղադրում են, որ դատախազությունում չի աշխատել, ասաց․ «Դատախազությունում աշխատել կամ չաշխատելը մեղադրանք չի կարա լինի։ Ուզում եմ հիշեցնել մի վիճակագրություն, որը վերաբերում է Հայաստանի գլխավոր դատախազների պատմությանը․ մի դատախազի սպանել են իր կաբինետում, մի դատախազը հենց հիմա դատվում ա, մի դատախազն էլ փախուստի մեջ ա»։

Արսենյանը հույս հայտնեց, որ նոր ընտրվող դատախազը կխուսափի հայտնվել իր նշած վիճակագրության սահմաններում։

«Ձեր դեպքում դատախազությունում չաշխատելը փորձեք որպես առավելություն օգտագործել ՝ իրականացնելով այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են դատախազությանը»,- Վարդապետյանին ասաց պատգամավորը։

«Մի դատախազի սպանել են իր կաբինետում, մեկը հենց հիմա դատվում է, մյուսն էլ փախուստի մեջ է»․ Արսենյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր