ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում». Րաֆֆի Հովհաննիսյան
15:54, 29.06.2022 | mamul.am
4032 | 2

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել․ «Ասուլիս ու պատերազմ

Այլևս չեմ դիտում՝ վիրավորական է և խիստ կանխատեսելի։ Գրեթե անխուսափելի։

Թշնամու դիրքորոշումներ, պատասխանատվությունից փախուստներ, մեղքի բաշխումներ, անհատական անվանարկումներ։

Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում։

Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել: Բայց ոչ նույն արյունոտ գետը նույն ձևով ու բովանդակությամբ մտնելով։

Հայրենիք պահելու համար, վեր կանգնելով բոլոր անձնական նախասիրություններից ու տրամադրություններից, մեզ քաղաքական-ռազմական-մեթոդաբանական նոր հրամանատարություն է անհրաժեշտ` հրամայաբար և անմիջապե՛ս։
Անհրաժեշտ է նաև, որ ողջ հանրությունը, քաղաքական և քաղաքացիական բոլոր հատվածները զորավիգ կանգնեն Բերձորին, Աղավնոյին, համահայկական ուժերով կառուցված և գործող մայրուղուն։ Փոփոխելու որևէ իրավական հիմնավորում չկա։
Ներողություն եմ խնդրում 63 տարեկան, իրական արժեք կերտած խմբագիրներից, մշակներից և գործիչներից՝ հատակ հասած նախկին գործընկերոջ մանր և վերջին հաշվով ինքնաբացահայտող շեղման ու արտահայտությունների համար։
Ահա սա ենք մենք, և սրա համար պետք է շտապ փոխվենք ու պատրաստվենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր