ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ձեզ եմ ընտրելու հենց նրա համար, որ դուք կին եք»․ Վիլեն Գաբրիելյան
16:48, 29.06.2022 | mamul.am
3358 | 1

«Հայաստանում իրավապահ և ուժային համակարգերը բավականին կարծրատիպային են, օժտված են յուրայինությամբ, գործում են իներցիայով և ոչ պատշաճ արագությամբ» -Աժ ամբիոնից դատաիրավական համակարգի մասին այսպիսի գնահատական է տվել ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյան Գլխավոր դատախազի ընտրության համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Վերջինիս համոզմամբ՝ այս իրաիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ համակարգերը ձևավորվում են խարխլված սկզբունքների, տարիների ընթացքում կարծրացած արատավոր բարքերի հիման վրա:

«Ըստ այդմ՝ իմ կարծիքով այդ համակարգերում ներսից մարդ նշանակելը, հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո, նպատակահարմար չէ: Տվյալ համակարգերը արդյունավետ կարող են կառավարել և բարեփոխել այն մարդիկ, ովքեր համակարգից դուրս են, պրոֆեսիոնալ են, ունեն տեսլական, նաև կամք ու վճռականություն՝ այդ տեսլականները իրագործելու, ինչպես նաև մի նրբություն՝ տվյալ համակարգի կողքից նայելու ունակություն ունեն, որի մասին նաև տիկին Վարդապետյանն է նշել, ինչը շատ եմ ողջունում։

Ես տիկին Վարդապետյանին ընտրելու եմ, որովհետև նրան համարում եմ պրոֆեսիոնալ, ընտրելու եմ իր մարդկային որակների համար, կներեք, բայց պետք է ասեմ՝ նաև նրա համար, որ կին է,որովհետև Հայաստանում կանայք ավելի քիչ կոմպրոմիսային են, քան տղամարդիկ»,- նշեց պատգամավորը:

Գաբրիելյանն իր խոսքը եզրափակեց շեշտադրումով, որ իրեն իրավունք է վերապահելու արդարացի քննադատություն հնչեցնելու, որպեսզի Վարդապետյանն իր գործառույթներում լինի մաքսիմալ արդյունավետ, արդար և հավատարիմ մնա իր իդեալներին, սկզբունքներին՝ հանուն արդարադատության, հանուն Հայաստանի Հանրապետության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր