ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
18:18, 29.06.2022 | mamul.am
2601 | 1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը զեկուցել են ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումների ամփոփման մասին: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ում նախանշվում են Կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում:

Այս համատեքստում ներկայացվել են ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները, ՄԺԾԾ ծախսային չափաքանակների շրջանակում գերատեսչական հայտերը, ինչպես նաև 2022թ. լրացուցիչ կապիտալ ծախսային ծրագրերի առաջարկները:

Վերոնշյալ թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության թիրախների իրագործմանը, զարգացման ծրագրերին վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին հետևողական լինել, որպեսզի 2022թ. պետբյուջեով նախատեսված ընթացիկ և կապիտալ ծախսերը լիարժեքորեն իրականացվեն: Առաջիկայում նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր