ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՌԴ Պետդուման ճանաչում է Հայաստանում տրված վարորդական իրավունքը
19:00, 29.06.2022 | mamul.am
15637 | 0

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին՝ առևտրային տրանսպորտի, մասնավորապես՝ տաքսիների ոլորտում աշխատող անձանց համար, հաղորդում է REGNUM-ը։

«Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները կհավասարեցվեն»,- ասել է ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը։

Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ Պետդումայում առաջարկ էր արվել վերանայել որոշումը, որով Ղրղզստանի քաղաքացիներին թույլատրվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն իրենց ազգային վարորդական իրավունքներով՝ ի պատասխան Կիրգիզիայի նախագահի այն որոշման, որով տոնական օրերի ցանկում էր ներառվում Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր