ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.22, EUR 397.24, RUB 7.09, GBP 455.25
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Այս կզած վիճակի համար առանց բացառության մեղավոր են բոլոր քաղաքական միավորները». Վահրամ Մարտիրոսյան
00:06, 30.06.2022 | mamul.am
1919 | 0

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքի այս կզած վիճակի համար առանց բացառության մեղավոր են բոլոր քաղաքական միավորները։
Կապիտուլացիայի գիշերը գործելու փոխարեն նույնիսկ ծպտուն չհանեցին։ Իսկ այդ գիշեր պետք էր գործել, ու արագ գործել։ Պետք էր ստեղծել պաշտպանության կոմիտե և վերցնել ոտքի տակ ընկած իշխանությունը։ Պատերազմը չպետք է կանգներ։ Թշնամին ոչ մի շանս չուներ, մենք պատերազմը ավարտելու էինք հաղթանակով։ Անհրաժեշտ էր ուղղակի կատարել մի քանի կադրային փոփոխություններ և բաց թողնել մի քանի դիրեկտիվաներ, և ռազմաճակատում իրավիճակ էր փոխվելու։
Ու հիմա Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ, երբ իրենք լռելյալ կապիտուլյանտներ են։ Երբ Քարվաճառից հաղթաց զորքը դուրս էր բերվում, քանի հոգի գնացին ճանապարհ փակելու։
Շարունակեք Երևանի կենտրոնում ճանապարհներ փակել, պետական հաստատությունների դիմաց պիկետներ անել, հայտարարություններ տարածել, մեկումեջ հանրահավաքներ կազմակերպել ու գոլորշի բաց թողնել։ Ու չմոռանաք հայրենիքի ամեն մի կտորը հանձնելուց առաջ էմոցիոնալ պոռտկումներ ունենալը։
Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական ուժ, որը չի վախենա պատասխանատվություն վերցնելուց ու առնվազն պատասխանատու կլինի իր խոսքի ու գործի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր