ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.96, EUR 412.94, RUB 6.70, GBP 491.13
+30 °C, +21 °C ... +38 °C Վաղը`+37 °C
«Ադրբեջանցիները ռուսներին վերջնագրային պահանջ են ներկայացրել». Վարդան Բալյան
21:54, 29.06.2022 | mamul.am
6062 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բերձորի և Աղավնոյի հանձնումը պահանջող Բաքուն բացահայտ սպառնում է նշածս բնակավայրերում ռազմական գործիքակազմ կիրառել, եթե տեղի բնակչությունը հրաժարվի ենթարկվել Փաշինյանի հրամանին։ Ադրբեջանցիները, ըստ հավաստի տվյալների, ռուսներին վերջնագրային պահանջ են ներկայացրել վերատեղակայվել շահագործման հանձնվելիք նոր երթուղու երկայնքով և բացառել Հայաստանից որևէ կարգի ռազմական մատակարարումների և զինուժի հնարավոր տեղափոխումը իրենց վերահսկողության գոտով։ Մոսկվային բաց տեքստով ասվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը Բաքուն կհաստատի միայն եռակողմ հայտարարությամբ սահմանված կետերի լիարժեք իրականացման պարագայում, մասնավորապես, վերատեղակայման և Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Այսօր Աշխաբադում Ալիևն առիթը բաց չթողեց, ի դեպ, հայտարարելու, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Ինչևէ, շատերին կարող է թվալ, թե Փառուխի սցենարի կրկնության իրական սպառնալիքի առջև ենք կանգնած, բայց իրականում շատ մեծ է հավանականությունը, որ կարող է կրկնվել Հին Թաղերի և Խծաբերդի պատմությունը։
Ահա այս իրավիճակն է, իսկ մեր քաղաքական գլադիատորները պատրաստվում են հերթական առիթն օգտագործել միմյանց հետ հաշիվներ մաքրելու համար»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր