ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները
22:36, 29.06.2022 | mamul.am
2758 | 0

Սիրիան պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, այս մասին տեղեկացնում է սիրիական պետական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։

Սա ՄԱԿ երկրորդ անդամ երկիրն է Ռուսաստանից հետո, որը ճանաչում է ուկրաինական շրջանները` որպես անկախ պետություններ։ Առաջինը ՌԴ-ն էր: Սիրիայի դիվանագիտական գերատեսչության աղբյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Բաշար ալ-Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու ինքնահռչակ հանրապետությունների հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և փոխադարձ համագործակցության շրջանակներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր