ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
23:36, 29.06.2022 | mamul.am
3220 | 1

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին Լուռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ նիստ նշանակելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ նշում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Կարեն Թումանյանի կողմից 10․01․2022 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։

Արդարադատության նախարարը 11․04․2022 թվականին Լուռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի 16․06․2022 թվականի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Լուռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակվել է հուլիսի ձ-ին, ժամը 15։00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր