ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական գործիչներ, խնդրում եմ՝ զուսպ եղեք»․ Գևորգ Դանիելյան
20:18, 30.06.2022 | mamul.am
2726 | 0

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական գործիչներ, անչափ խնդրում եմ զուսպ եղեք, պատեհ, անպատեհ դատողություններ մի արեք տարածքների պատմական պատկանելության և իրավական առանցքային հարցերի շուրջ: Հասկանալի է, որ հակված եք հանձնելու ու զիջելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք: Հաջորդ սերնդին մի զրկեք արժանապատիվ, խելամիտ որոշումներ կայացնելու և գործելու տարրական հնարավորությունից: Վերջապես, դուք ոչ պատմության, ոչ էլ իրավագիտության գիտակ չեք, ինչը բազմիցս է միանշանակ բացահայտվել, իսկ իբր թե տվյալ իրավիճակն արդարացնելու համար պնդումներ անելը չի սահմանափակվելու ներկա զարգացումներով, այլ գործելու է բումերանգի օրենքը ....»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր