ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք է բոլոր մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տանք»․ Նիկոլ Փաշինյան
11:48, 30.06.2022 | mamul.am
4160 | 0

«2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում․ նախատեսվում է 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ»,- այսօր՝ Կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք․ այսինքն՝ 28 հազար 6 հարյուրից պետք է դառնա 30 հազար 7 հարյուր դրամ»,- նշեց նա։

«Պետք է բոլոր մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամք տանք, անկախ նրանից՝ գյուղական, թե քաղաքային բնակավայրից է, աշխատող է, թե չաշխատող, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին շարունակելու ենք կրկնակիի չափով այդ նպաստը վճարել, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից կստանան արդեն 61 հազար 4 հարյուր դրամի չափով նպաստ»,- ասաց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր