ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ալիևի այս հայտարարությունն արվում է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման համատեքստում»․ Վարդան Բալյան
23:06, 30.06.2022 | mamul.am
3943 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խումբը մահացած է, այն վերակենդանացնել անհնար է, ցանկացած շահարկումները այդ թեմայով ավերիչ ազդեցություն ունեն տարածաշրջանում խաղաղության վերականգնման առումով: Ալիևի այս հայտարարությունն արվում է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման համատեքստում: Այս իրավիճակում Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի աջակցությամբ հնարավորինս արագացնել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իմպլեմենտացիան ի հաշիվ Հայաստանին պարտադրված զիջումների՝ սպառնալով նոր պատերազմով: Ռուսներն իրենց հերթին փաստացի հանդես են գալիս ամենևին ոչ խաղաղապահ միջնորդի դերում, այլ որպես 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության կողմ՝ ֆորմալ հաղթողի դաշնակից: Լավրովը Բաքու կատարած իր այցի ընթացքում խուսափեց Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան կոնֆլիկտ եզրույթների օգտագործումից՝ իր խոսույթում օգտագործելով Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություններում անընդհատ հնչող դիրքորոշումներին համահունչ բառապաշար: Ժամանակն է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը հաստատելու ադրբեջանական կողմի պայմանները բավարարելու ձգտող Ռուսաստանի Դաշնությանը առաջադրվի հստակ պահանջ՝ վերադառնալ Մինսկի խումբ»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր