Հինգշաբթի առավոտյան «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը էժանացել են ավելի քան 30%-ով՝ (-30,2%, մինչև 207,69 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց) այն լուրից հետո, երբ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը որոշել է 2021 թվականի համար շահաբաժիններ չվճարել: «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ֆամիլ Սադիգովը իրավիճակը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Բաժնետերերը որոշել են, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ 2021 թվականի համար դիվիդենտներ վճարել։ Գազպրոմի առաջնահերթությունները ներկայում ներդրումային ծրագրի իրականացումն են»: |