ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երկրորդ փուլում դարձյալ դատավոր չընտրվեց
15:18, 30.06.2022 | mamul.am
2228 | 0

Տեղի ունեցավ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորի երրորդ թեկնածուի ընտրության երկրորդ փուլը: Երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցեցին 55 պատգամավոր: Այս անգամ առավելագույն ձայներ ստացավ Ռուբիկ Մխիթարյանը՝ 40 կողմ, իսկ նրա մրցակից Արթուր Սարգսյանը՝ 15 ձայն: Այսպիսով՝ քվեարկության արդյունքում ոչ մի թեկնածու չապահովեց ձայների անհրաժեշտ քանակը, և թափուր մնաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի երրորդ թեկնածուի պաշտոնը:
Համաձայն կանոնակարգ օրենքի 143-րդ հոդվածի 7-րդ կետի, եթե երկրորդ փուլում ևս թեկնածու չի ընտրվում, ապա 10-օրյա ժամկետում ԲԴԽ-ն առաջադրում է նոր թեկնածուներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր