ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Թե որքանով է ստացվում ԿԲ-ի մոտ գնաճը զսպել, դատեք ինքներդ»․ Արշալույս Մղդեսյան
17:18, 30.06.2022 | mamul.am
2633 | 1

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրամի արժևորումը հուզում է շատերին` արտահանողներին, ներդրողներին, դոլարով փոխանցումներ ստացողներին: Շատ հարցեր կան, որոնց պատասխաններն անցած երկու օրերին փորձեցիքն ստանալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից և ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանից: Ի պատիվ իրենց՝ թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ ԿԲ-ն շատ արագ արձագանքեցին մեր հրավերին: Շնորհակալ եմ համագործակցության համար:
Էկոնոմիկայի նախարարությունը, հասկանալի պատճառներով, դեմ է դրամի արժևորմանը, քանի որ այն շատ ցավոտ անդրադառնում է տնտեսության հատկապես արտահանելի հատվածի, արդյունաբերության վրա:
Իսկ Կենտրոնական բանկից էլ ասում են` կներեք, բայց մեր առաջնային խնդիրը գնաճի զսպումն է, որն անցած հինգ ամսվա կտրվածքով հասել է 7,7%-ի:
Թե որքանով է ստացվում ԿԲ-ի մոտ գնաճը զսպել, դատեք ինքներդ: Օրինակ, հարևան Վրաստանում, որտեղ ևս ռուս միգրանտների մեծ հոսքի ու ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ֆոնին ազգային արժույթը` լարին, նկատելիորեն ամրապնդվում էր, թույլ չտվեցին դոլարի կտրուկ արժեզրկում։
Այդ երկրի կենտրոնական բանկը շաբաթներ առաջ` 2019 թվականից ի վեր առաջին անգամ ինտերվենցիա իրականացրեց՝ շուկայից գնելով 10 մլն դոլար։ Գնաճի տեմպերը Վրաստանում ավելին են` հատել են 10 տոկոսի շեմը:
Իսկ տնտեսական աճը Հայաստանում և Վրաստանում գրեթե համադրելի է: Հայաստանում ապրիլ-մայիսին այն կազմել է 10,2%, իսկ Վրաստանում հունվար-ապրիլին` 10,8%: Մայիսի տվյալները կարծես դեռ չկան:
Մինչ կառավարություն-ԿԲ փորձում են հասկանալ ինչ անել, բիզնեսն ասում է` ինչ անում եք, արագ արեք, քանի որ գործարարներն արդեն իսկ փաստի առաջ են կանգնել և վնասներ են կրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր