ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արայիկ Հարությունյանը». Արթուր Ղազինյան
17:24, 30.06.2022 | mamul.am
4630 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Բացատրեմ թե ինչու:
Ներկա տրածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ Արցախի ժողովրդի, իսկ իրականում առայժմ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական վարքագիծը թելադրում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը:
Եթե Արայիկ Հարությունյանը սպասարկում է «խաղաղության դարաշրջանի» փաշինյանանական օրակարգը և կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում մնալուն, ապա Հայաստանի իշխանությունը ստանում է այդ ուղղությամբ գործելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմություն:
Իսկ եթե Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդի ճնշման տակ կամ հրաժարական ներկայացնի, կամ փոխի իր վերաբերմունքը նիկոլական «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ և վերադառնա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրք, ապա Հայաստանում իրավիճակը կտրուկ կփոխվի:
Նիկոլ Փաշինյանը կկորցնի և՛ ներքին, և՛ արտաքին լեգիտիմությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում կկորցնի իշխանությունը, իսկ իշխանության կգան այն ուժերը, որոնք զորավիգ կլինեն Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:
Մեծ հաշվով սա է իրողությունը և որքան էլ որ այն տհաճ լինի մեզ համար, մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը մշտապես ունեցել է և շարունկում է ունենալ վճռորոշ նշանակություն Հայաստանում իշխանափոխության, ինչպես նաև իշխանության և ընդդիմության քաղաքական վարքաբնության համար:
Կարճ ասած, եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր