ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանից հետաքրքիր ազդակներ են գալիս»․ Արման Վարդանյան
18:18, 30.06.2022 | mamul.am
6168 | 0

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Ռուսաստանից հետաքրքիր ազդակներ են գալիս, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ մենք էլ ենք նույն, ոչ մի տեղ չտանող խաչմերուկում։
Ռուսաստանի «Արդյունաբերողների և Ձեռներեցների ժողովին» ելույթ են ունեցել ՌԴ ԿԲ նախագահ` Նաբիուլինան, էկոնոմիկայի նախարարը` Ռեշետնիկովը, ֆինանսների նախարար` Սիլուանովը։
Տնտեսական այս միջոցառման գլխավոր թեման է` ռուբլու արժևորումը։
Ռուսաստանում խոշոր բիզնեսով, արտահանումով զբաղվող ընկերությունների համար ռուբլու արժևորումը հղի է ծանր հետևանքներով, խոչընդոտում է զարգացմանը։
Սրա մասին հայտարարել է` էկոնոմիկայի նախարար»։ Մաքսիմ Ռեշետնիկովը։ Վերջինս ասում է, որ ուժեղ ռուբլին արդեն ազդել է արտադրական ծրագրերի դանդաղեցման վրա, իսկ նոր ներդրումներ ուղղակի չկան,
ընթանում է ծրագրերի կրճատում, արտադրությունը դառնում է անեկամատաբեր, սկսել են կրճատումներ։ Շատ ընկերություններ հասել են եզրին, շատերը արդեն մինուսով են ապրում։
Ֆինանսների նախագահը` Սիլուանովը առաջարկում է վերագործարկել արտարժույթի շուկան ՌԴ ում, որը ինքնաբերաբար կբերի Դոլարի թանկացմանը և
սկսել դոլլար, եվրո գնել բարեկամ և չեզոք երկրներից։
Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ ԿԲ կոշտ միջոցառումներ պետք է ձեռնարկի ռուբլին թուլացնելու համար` Դոլարի, Եվրոյի գնաճ ապահովի, որ բիզնեսը չմեռնի։
Ֆինանսների նախարարի առաջարկածը` գնել արտարժույթ բարեկամ երկրներից` իրավիճակի վրա չի կարող ազդել, քանի որ Ռուբլու վրա ազդելու համար շատ արտարժույթ է պետք, իսկ այդքան դոլլար, եվրո այդ երկրներից չենք կարող գնել, ամսեկան մաքսիմում ` 4-5 միլիարդ դոլարից ավել չենք կարող գնել` չկա։
Ֆինանսների նախարարը նաև առաջարկում է բարեկամ երկրներին` գազը և նավթը արտահանողները վերադառնան նախկին վաճառեն դոլարով, դրանով բարենպաստ ազդել բիզնեսի զարգացման վրա։
ՌԴ ԿԲ նախագահը` Նաբիուլինան հայտարարում է, որ չնայած ամեն ինչին ` Ռուբլու կուրսը հիմա շուկայական է, լողացող։
Կոչերը, որոնք հնչում են, որ ԿԲ պետք է ազդի ռուբլու կուրսի վրա անհնար է մի քանի պատճառներով։
1. Ստիպված կլինեն, կապնվել ուրիշ երկրների (ԵՄ, ԱՄՆ) քաղաքականություն հետ։ Այս տարբերակը անհնար է, քանի որ ԱՄՆ, ԵՄ -ում բարձրացնում են դրույքաչափերը, իսկ Ռուսաստանում իջեցնում` սինխրոնանալ հնարավոր չէ։
2. Ռուսական բանկը չի կարող արտարժույթ գնել, քանի որ արժույթի գնման ցանկացած փորձ կընկնի պատժամիջոցների տակ։
Պարզվում է, որ ներքին շուկայում դոլարի առաջարկը այնքան մեծ է, որ դա ոչ մի կերպ չի կարող լավ ազդել իրավիճակի վրա, քանի որ կուտակվող դոլարը պետք է ռեալիզացվի, բայց արտաքին առևտուր չկա։
Այստեղ ռուսական երեք ինստիտուտները (ԿԲ, Ֆինանսների նախարարություն, էկոնոմիկային նախարարություն) իրար հակասում են և համադրելով երեքի կարծիքը տպավորություն է, որ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գոյություն չունի։
Հետևություն։
Ուժեղ ռուբլին քայքայում է տնտեսությունը, դոլարի դիրքերը ամրացնելը անհնար, կործանարար։ Եղած դոլարով առևտուր անել հնարավոր չէ պատժամիջոցների պատճառով։
Հիմա կհարցնեք` մեզ ի՞նչ է սպասվում` դոլարը կեժանանա, թե կթանկանա։
Պատասխանում եմ` մեզ սպասվում է տռումբուլյալա` Նաիբյուլինայի ծոցում։
Դա էլ դուք որոշեք` մեզ կվճարեն դրա համար դոլարո՞վ, թե ռուբլով և ընդհանրապես` կվճարե՞ն, թե՞ դինամո կանեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր