ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նման դեպքում անխուսափելի կլինի Արևմտյան պատժամիջոցների կիրառումը Հայաստանի նկատմամբ»․ Սաքունց
18:48, 30.06.2022 | mamul.am
3840 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Տնտեսագետներն ի՞նչ կասեն
Դոլար-դրամ նման փոխարժեքը պետք է վկայեր արտահանման ծավալների մեծ աճի մասին, որը չկա: Էլ չեմ ասում նաև գների աննախադեպ ենթադրյալ նվազեցման մասին, որը նույնպես չկա:
Ոչ մեկը ոչ մյուսը չկան:
Մնում է ենթադրել, որ ռուսական ռուբլու հետ է կապված այս ամենը, կամ էլ Հայաստանից Ռուսաստան արտարժույթի մեծ հոսքով: Նման դեպքում անխուսափելի կլինի Արևմտյան պատժամիջոցների կիրառումը Հայաստանի նկատմամբ:
Պրոպուտինյան տնտեսագետների լռությունը հասկանալի է, բայց գոնե մեկ կամ երկու հոգի անկախ, տնտեսագետ չունե՞նք այս ամենը բացատրելու համար»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր