ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանը լքեց Զմեյնին ամերիկյան HIMARS-ների պատճառով. ռուս փորձագետ
19:00, 30.06.2022 | mamul.am
7975 | 0

Հունիսի 30-ին Ուկրաինան հարվածներ է հասցրել Սև ծովի Զմեյնի կղզուն, որից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականներն ավարտել են «իրենց առջև դրված առաջադրանքների կատարումը» և դուրս բերել այնտեղ տեղակայված կայազորը։

Սակայն ռուս ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Ֆեդորովի խոսքերով, որին մեջբերում է The Insider-ը, Ռուսաստանի Զինված ուժերը լքել են Զմեյնին Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու պատճառով, ներառյալ՝ ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերը։
«Այս կղզին պաշտպանելն անհնար է դարձել։ Սա մերկ և հարթ մակերես է՝ չափերով շատ փոքր, և բավական երկար ժամանակ, քանի դեռ Ուկրաինան նոր HIMARS չի ունեցել, փորձել է հարվածել այս կղզուն անօդաչու սարքերի և ինքնաթիռների օգնությամբ։ Բայց անօդաչու թռչող սարքերն ու ինքնաթիռները խոցելի են, Ուկրաինայում դրանք այդքան էլ շատ չեն։ Կղզին ուներ բավականին հզոր հակաօդային պաշտպանություն, սակայն՝ մարտավարական մակարդակի մինչև 20 կմ հեռահարությամբ և մինչև 10 կմ հարվածի բարձրությամբ։ Կղզուն մոտեցող ուկրաինական ինքնաթիռներն ընկնում էին ռիսկի գոտի… Երբ հայտնվեցին այս հրթիռային կայանները, որոնք ունակ էին համազարկային կրակի միջոցով արձակել մեծ քանակությամբ հրթիռներ, որոնց մարտագլխիկը կշռում է 90 կգ (սա հզոր պայթյուն է, որը կարող է ոչնչացնել նույնիսկ ամրացված դիրքը) դրանից հետո պարզ դարձավ, որ հնարավոր չէ պաշտպանել այս կղզին, որ այն ամենը, ինչ կա, կքանդվի։ Հիմնականում հակաօդային կայաններ կային, ու այնտեղից պետք է գնայինք»։

Ռուս փորձագետի խոսքով՝ կղզու մոտ ծովային շրջափակում է եղել, և Ուկրաինան կարող էր հարվածել կղզուն մոտեցող նավերին։ Նա հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ խոցվել է Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի Spasatel Vasily Bekh (SB-739) փրկարարական քարշակը, որը տեղափոխում էր ռուս նավաստիներ, զենք և զինամթերք, այդ թվում՝ «Տոր» զենիթահրթիռային համակարգը՝ այդ ժամանակ դեռ զբաղեցրած Զմեյնի։

Ֆեդորովը նաև բացատրել է կղզու նշանակությունը, որի վրա Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը: «Դա կարևոր էր երկու նպատակով. նախ՝ տեղակայելու համար Ղրիմում գտնվող հականավային համակարգերը՝ մեկը կոչվում է «Բալ», իսկ մյուսը՝ «Բաստիոն»։ Ճիշտ է, Ռուսաստանում դրանք այնքան էլ շատ չեն, բայց, այնուամենայնիվ։ Հականավային հրթիռներով հագեցած այս համալիրները կարող էին վերահսկել զգալի ծովային տարածություն, միևնույն ժամանակ, դրանք կարող են կրակել նաև ցամաքային թիրախների ուղղությամբ։ Այնտեղ շառավիղը, հավանաբար, 250–300 կմ է։ Սա ուղղակիորեն ազդել է Ռումինիայի շահերի վրա, քանի որ այս կղզին գտնվում է Ռումինիայից 35 կմ հեռավորության վրա։ Դուք կարող եք վերահսկել ծովային ուղիները մինչև Օդեսա և Օչակով:

Եվ երկրորդ՝ նախատեսվում էր այնտեղ տեղադրել C-300 հակաօդային համակարգեր և վերահսկել օդային տարածքը ինչպես ծովի, այնպես էլ Ուկրաինայի ցամաքային օդային տարածքի մեծ մասի վրա, որով կարող էին անցնել Ղրիմից Մերձդնեստրի օդային ուղիները, որպեսզի ապահովվեր Ղրիմից Մերձդնեստր պոտենցիալ օդային կամրջի անվտանգությունը։ Զմեյնիի վրա նման С-300 համալիրը շատ օգտակար կլիներ»։

Փորձագետը եզրակացրել է, որ Զմեյնի կղզին, որտեղից սկսվել է պատերազմը, խորհրդանիշ է Ուկրաինայի համար. «Կար 30 հոգանոց կայազոր, որը գերի է ընկել, ինչպես գիտեք։ Այս կղզին միշտ վիճելի է եղել Ուկրաինայի և Ռումինիայի միջև, և Ուկրաինան այնտեղ սահմանապահներ է պահել՝ խորհրդանշելով, որ այս կղզին պատկանում է Ուկրաինային»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր