Հայաստանի բասկետբոլի հավաքականը շարունակում է հաջող ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Սան-Մարինոյի հետ: Մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը փոքր-ինչ առավելություն ուներ՝ 26:19: Երկրորդ քառորդում Հայաստանի ընտրանին մեծացրեց առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 42:30 հաշվով՝ ի օգուտ Հայաստանի ազգային ընտրանու: Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց չնչին առավելությունը և հաղթեց 78:66 հաշվով: Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հուլիսի 1-ին կկայանան քառորդ եզրափակիչների հանդիպումները: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 2-ին: |