ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Հաստատվել են ԿԳՄՍՆ երեք նոր ծրագրերը՝ հավելյալ աշխատավարձերի վերաբերյալ
21:12, 30.06.2022 | mamul.am
1776 | 1

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում հաստատվել են մեր երեք նոր ծրագրերը, որոնցով նախատեսվում է, որ հաջորդ տարվանից.
- հավելյալ վարձատրություն կստանան ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչները՝հաշվի առնելով բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությունը, դրա համար լրացուցիչ խթանների անհրաժեշտությունը,
- հավելյալ վարձատրություն կստանան գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դպրոցներում դասաժամերը քիչ են, ուստի գործող ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներով վարձատրության չափի էական փոփոխություն հաճախ տեղի չի ունենում։
Սա նշանակում է, որ գյուղական փոքր դպրոցում դասավանդող բնագիտական առարկայի ուսուցիչը միանգամից երկու ծրագրով կստանա հավելյալ վարձատրություն, որը կգումարվի իր աշխատավարձին ու մյուս հնարավոր հավելավճարներին, օրինակ կամավոր ատեստավորման կամ տարակարգի։Առաջիկայում կներկայացնենք հավելյալ վարձատրության կարգը։
- Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչները կվարձատրվեն նոր մոտեցմամբ՝ երկու դասարանների միավորման պարագայում հավելյալ վարձատրվելով դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, երեք դասարանների պարագայում՝ 75 տոկոսի չափով։Հետագայում այս մոտեցումը կտարածվի մյուս մարզերի վրա՝ դասարանների կազմավորման նոր կարգի համաձայն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր