Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ քաղաքականության մեջ ԿԱՆ ՇԱՀԵՐ, որոնք սպասարկվում են բանակցությունների ընթացքում, և այդ բանակցությունների ընթացքում կողմերն առաջ են բերում իրենց հաղթաթղթերը՝ այն, ինչ իրենք կարող են առաջարկել այդ առևտրում, և այդ հաղթաթղթերը, եթե ծանրակշիռ են լինում, մյուս կողմը վերցնում է և տալիս դիմացինի ուզածը:
…2022 թվականի ամռանը, երբ որ ինչ-ինչ պատճառներով Արևմուտքին պետք էր արագ այս խնդիրը լուծել, Թուրքիան իր շահերի համար շատ տեղին համարեց և կարողացավ իր արժեքը, որը իր վետոյի ձայնն էր, ՀԱՆԵԼ ՇՈՒԿԱ, ՎԱՃԱՌԵԼ, և ՄՅՈՒՍ ԿՈՂՄՆ ԷԼ ՍՏԻՊՎԱԾ ՊԵՏՔ Է ԳՆԵՐ ԱՅԴ ԱՐԺԵՔԸ՝ ՎՃԱՐԵԼՈՎ «ՔՐԴԵՐՈՎ»։ Ընդ որում, քրդերն էլ մյուս կողմի արժեքն էին։ Սա շատ ցինիկ և սպասելի առևտուր էր, և հետաքրքիրն այն է, որ այդ առևտուրը գնացել է ոչ լիարժեք, օրինակ՝ Թուրքիայի պահանջները ի սկզբանե ավելի լայն էին, ընդհուպ պահանջում էին քրդական շարժման անդամներին հանձնել և այլն, Արևմուտքը ընդունել է դրա թեթև տարբերակը, ընդ որում այն կոնտեքստում է ընդունել, որ այսպես թե այնպես ընդունելու էր»: