ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք». Իշխան Սաղաթելյան
21:48, 30.06.2022 | mamul.am
3322 | 0

Մենք փողոցային 24-ժամյա ակցիաների ինտենսիվությունը փոքր-ինչ քչացնում ենք, բայց այդ ժամանակն օգտագործում ենք շարժումն ընդլայնելու, կազմակերպչական և մնացած հարցերը լուծելու համար։ Պայքարը շարունակվելու է նոր թափով։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Շարժումը նոր թափ է ստանալու։ Կգա ժամանակը, կտեսնեք, պարտավոր ենք իրոք գիշեր-ցերեկ աշխատել և աշխատանքով ցույց տալ արդյունքը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ իրենք ընթացքում ընդունել ենք ցավոտ որոշումներ, որոնք շատ մարդկանց համար այդ պահին հասկանալի չեն եղել, բայց իրենք պատասխանատու ենք շարժման հաջողության ու վերջնարդյունքի համար»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր