Վրացական կողմը չի նախատեսում դադարեցնել ռուսական էլեկտրաէներգիայի գնումը դրա ցածր գնի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան: «Ելնելով սակագների զգայունությունից՝ մենք շքեղություն չունենք քաղաքական նկատառումներով Ռուսաստանի էժան էներգիայից հրաժարվելու»,- ասել է Նարմանիան։ Նա նշել է, որ Վրաստանը մի քանի ամիս է՝ էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանից։ Ռուսական կողմի ռեսուրսը, ըստ նրա, ավելի էժան է, քան Թուրքիայինը և Ադրբեջանինը։ Նարմանիան հավելել է, որ եթե արևմտյան երկրներն արգելեն Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելը, Վրաստանը չի ընկղմվի էներգետիկ ճգնաժամի մեջ։ |