ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՆԱՏՕ-ի սահմաններն ավելացել են 13 հազար կիլոմետրով». Բայդեն
23:18, 30.06.2022 | mamul.am
2860 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նպատակը ՆԱՏՕ-ի թուլացումն է, սակայն, ի վերջո, դաշինքն ամրապնդվեց, քանի որ չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան որոշեցին միանալ դաշինքին։

«Ռուսաստանի նպատակն էր ոչնչացնել և թուլացնել դաշինքը, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ «ՆԱՏՕ-ի ֆինլանդիզացիայի» փոխարեն ստացվեց «Ֆինլանդիայի նատովիզացիա»։ Պարզապես մտածեք, այժմ Շվեդիան և Ֆինլանդիան ավելի մոտ են ՆԱՏՕ-ին, քան երբևէ»,- հինգշաբթի ասել է Բայդենը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք միասնական ենք, ինչպես երբեք։ Իսկ Ֆինլանդիան ու Շվեդիան ուժեղ կլինեն, քան երբևէ։ Երկու երկրներն էլ ունեն լուրջ բանակներ, այդ երկրները ՆԱՏՕ-ի սահմանները կավելացնեն 8000 մղոնով (մոտ 13000 կմ), մասնավորապես՝ Ֆինլանդիայի ու Ռուսաստանի սահմանի երկայնքով»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, խոսելով Շվեդիայի ղեկավարների հետ շփումների մասին, Բայդենը սխալ խոսեց և շփոթեց այս երկիրը Շվեյցարիայի հետ։ «Օ, Աստված, կարծես մի փոքր ոգևորվեցի ՆԱՏՕ-ն ընդլայնելու փորձով»,- կատակել է ԱՄՆ նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր