Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Պատճառը Դամասկոսի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ճանաչելու որոշումն է: Բացի այդ, ուկրաինական կողմն սկսել է Սիրիայում իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ առևտրային էմբարգո և այլ պատժամիջոցներ սահմանելու ընթացակարգը։ Նախօրեին Դամասկոսը հայտարարել էր ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու որոշման մասին։ |