ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
2 կին ձերբակալվել է՝ փորձելով ինքնաթիռով գաղտնի տեղափոխել ավելի քան 100 կենդանի
00:06, 01.07.2022 | mamul.am
9875 | 0

Թաիլանդում երկու կին է ձերբակալվել՝ փորձելով ինքնաթիռով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ավելի քան 100 կենդանի, այդ թվում՝ օձեր, զրահակիրներ և մացառախոզեր։

38-ամյա Նիտյա Ռաջային և 24-ամյա Զաքիա Էբրահիմին բերման են ենթարկել Բանգկոկի միջազգային օդանավակայանում՝ թռիչքի համար ստուգումից հետո: Նստելիս կանանց խնդրել են թույլ տալ, որ իրենց ձեռքի ուղեբեռը անցնի ռենտգեն: Սկանավորումը ցույց է տվել, որ ուղևորների պայուսակներում եղել են երկու զրահակիր, երկու մացառախոզ, 20 օձ, 35 կրիա, 50 քամելեոն՝ ընդհանուր առմամբ 109 կենդանի։

Հաղորդվում է, որ կենդանիները նիհարած էին և տառապում էին ջրազրկումից: Կանայք խոստովանել են, որ ծրագրել են կենդանիներին վաճառել այլ երկրում. նրանց շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 4500 դոլար: Նիտյան և Զաքիան ձերբակալվել են ոստիկանության կողմից, նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

2 կին ձերբակալվել է՝ փորձելով ինքնաթիռով գաղտնի տեղափոխել ավելի քան 100 կենդանի
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2517 | 0
դեպի վեր